Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, հաշվի առնելով Դիրան Ազատի Լոկմագոզյանի դիմումը և Փամբակ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Դիրան Ազատի Լոկմագյոզյանին ճանապարհ ապահովելու նպատակով սերվիտուտի իրավունքով հողամաս տրամադրելու մասին՝ Փամբակ համայնքի ավագանին․ որոշում է․
1. Տալ համաձայնություն Դիրան Ազատի Լոկմագյոզյանին սեփականության իրավունքով պատկանող 06-034-0101-0021 կադաստրային ծակագրով հողամասին ճանապարհ ապահովելու նպատակով, Փամբակ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 06-034-0115-0013, կադաստրային ծածկագրից 0,067208 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառանական նշանակության հողամասը անորոշ ժամկետով սերվիտուտի իրավունքով օգտագործման տրամադրելուն։
2. Սերվիտուտի տարեկան վճարի չափը սահմանել 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավար Ս․Կոստանդյանին՝ Դիրան Ազատի Լոկմագյոզյանի հետ կնքել անորոշ ժամկետով սերվիտուտի պայմանագիր։