Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետերով, «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով «ԷՎԵԼ ՊԻՍ» ՍՊԸ-ի գրությունը, ՀՀ կառավարության 19․11․2014թ․-ի 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 15.10.2025թ-ին անցկացված հանրային լսումների արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը և տեսաձայնագրությունը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է․ 1. Տալ նախնական համաձայնություն /կամ անհամաձայնություն/ «ԷՎԵԼ ՊԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Փամբակ համայնքի Վահագնաձոր բնակավայրի վարչական տարածքում փոքր հիդրոէլեկտրակայանի (ՓՀԷԿ) կառուցման և շահագործման աշխատանքները շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման նախատեսվող գործունեությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդ օրը։ |