Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա
 

Զեկ. ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025Թ-Ի ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 10 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի դրույթներով, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2025թ-ի հոկտեմբերի 14-ի թիվ 10 հերթական նիստի օրակարգը:

ՕՐԱԿԱՐԳ

1․ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2025թ-ի հոկտեմբերի 14-ի թիվ 10 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Փամբակ համայնքի կյանքի դժվարին իրավիճակում գտնվող, մասնավորապես՝ զոհված զինծառայողների, պատերազմի վետերանների, ռազմական գործողությունների արդյունքում անհետ կորած, հաշմանդամություն ստացած զինծառայողների և քաղաքացիական անձանց, ռազմական գործողությունների արդյունքում փախստական դարձած անձանց ընտանիքների, այդ թվում այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով սոցիալապես անապահով դարձած ընտանիքներին 2025 թվականի III եռամսյակում տրամադրված սոցիալական աջակցության մասին։

3. Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդ վաճառքով օտարելուն և վարձակալության իրավունքներով տրամադրելուն համաձայնություն տալու, մեկնարկային գները, աճուրդի և մրցույթի պայմանները հաստատելու մասին։

4. Անասնաշենքի կառուցման նպատակով սեփականության իրավունքով «էյ Թի Փի» ԲՀ-ին պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։

5. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով «Դեբեդ գրուպ» ՍՊԸ-ին օտարելու մասին։

6. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի բյուջեի կատարման 2025թ-ի III եռամսյակի կատարած ֆինանսական հաշվետվության մասին։

7. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 157-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։

8. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին։

9. Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով «Փամբակ կոմունալ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը ամրացնելու մասին։

10․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՌԱԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner