Այսօր: Երեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա
 

Զեկ. ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ, ԱՃՈՒՐԴԻ ՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով, «Տեղական Ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով, ՀՀ կառավարության 12.04.2001 թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը` Փամբակ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելուն:

2. Վարձակալության իրավունքով, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, 25 տարի ժամկետներով տրամադրվում են հողամասեր․

1) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի 06-070-0001-0006 ծածկագրով 1,007527 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 3-րդ կարգի խոտհարք: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ։

2) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Վահագնի բնակավայրի 06-103-0146-0147 ծածկագրով 9.89677 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի արոտավայր: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 10000 /տաս հազար/ ՀՀ դրամ։

Վարձակալության լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:

3. Կառուցապատման իրավունքով, 99 տարի ժամկետով տրամադրվում է․

1) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի 06-019-0107-0377 կադաստրային ծածկագրով 1,63564 հա հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողամաս: Հողամասի տարեկան կառուցապատման վճարի մեկնարկային գինը սահմանել 85000 /ութանասունհինգ հազար/ ՀՀ դրամ։

2) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի 06-070-0740-0002 կադաստրային ծածկագրով 0.00872 հա բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամաս: Հողամասի տարեկան կառուցապատման վճարի մեկնարկային գինը սահմանել 7000 /յոթ հազար/ ՀՀ դրամ։

Կառուցապատման մրցույթի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴՄՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner