Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածով, ՀՀ կառավարություն 26.05.2016 N 550-Ն որոշմամբ, հաշվի առնելով Վրեժ Յուրիկի Ավագյանի դիմումը, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.
1. Տալ համաձայնություն Վրեժ Յուրիկի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող 06-023-0068-0003 կադաստրային ծածկագրով 0,07196 հա հողամասին կից գտնվող 06-023-0068-0006 կադաստրային ծածկագրով 0,0165 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով Վրեժ Յուրիկի Ավագյանին օտարելուն:
2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 84 945 (ութանասունչորս հազար ինը հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: