Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածով, ՀՀ կառավարություն 26.05.2016 N 550-Ն որոշմամբ, հաշվի առնելով Արսեն Լենդրուշի Մարտիրոսյանի, Աննա Լենդրուշի Մարտիրոսյանի, Վարդիշաղ Իշխանի Մարտիրոսյանի, Լենդրուշ Պողոսի Մարտիրոսյանի և Էմիլիա Լենդրուշի Կոծինյանի դիմումը, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Արսեն Լենդրուշի Մարտիրոսյանին, Աննա Լենդրուշի Մարտիրոսյանին, Վարդիշաղ Իշխանի Մարտիրոսյանին, Լենդրուշ Պողոսի Մարտիրոսյանին և Էմիլիա Լենդրուշի Կոծինյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող Փամբակ համայնք գյուղ Մարգահովիտ 06-070-0335-0005 կադաստրային ծածկագրով 0,812078 հա հողամասին կից գտնվող 06-070-0333-0070 կադաստրային ծածկագրով 0,111742 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով Արսեն Լենդրուշի Մարտիրոսյանին, Աննա Լենդրուշի Մարտիրոսյանին, Վարդիշաղ Իշխանի Մարտիրոսյանին, Լենդրուշ Պողոսի Մարտիրոսյանին և Էմիլիա Լենդրուշի Կոծինյանին օտարելուն:
2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 135000 (մեկ հարյուր երեսունհինգ հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |