Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա
 

Զեկ. ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ, ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ԴԵԲԵԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածով, ՀՀ կառավարություն 26.05.2016 N 550-Ն որոշմամբ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, հաշվի առնելով «Դեբեդ գրուպ» ՍՊԸ-ի դիմումը, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն «Դեբեդ գրուպ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 06-034-0120-0031 կադաստրային ծածկագրով 1,021743 հա հողամասին կից գտնվող 06-034-0120-0028 կադաստրային ծածկագրով 0,493938 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով «Դեբեդ գրուպ» ՍՊԸ-ին օտարելուն:

2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 700 900 (յոթ հարյուր հազար ինը հարյուր) ՀՀ դրամ:

3․ Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 19 օգոստոսի 2025 թվականի N 085-Ա որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴՄՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner