Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածով, ՀՀ կառավարություն 26.05.2016 N 550-Ն որոշմամբ, հաշվի առնելով Գագիկ Ալեքսանդրի Ավագյանի դիմումը, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Գագիկ Ալեքսանդրի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող Փամբակ համայնք գյուղ Մարգահովիտ 06-070-0002-0002 կադաստրային ծածկագրով 0,1 հա հողամասին կից գտնվող 06-070-0248-0003 կադաստրային ծածկագրով 0,04973 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով Գագիկ Ալեքսանդրի Ավագյանին օտարելուն:
2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 379606 (երեք հարյուր յոթանասունինը հազար վեց հարյուր վեց) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |