Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածով, ՀՀ կառավարություն 26.05.2016 N 550-Ն որոշմամբ, հաշվի առնելով Անդրանիկ Ալեքսանի Թունյանի դիմումը, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Տալ համաձայնություն Անդրանիկ Ալեքսանի Թունյանին սեփականության իրավունքով պատկանող 06-107-0010-0005 կադաստրային ծածկագրով 0,02229 հա հողամասին կից գտնվող 06-0010-0005 կադաստրային ծածկագրով 0,02229 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով Անդրանիկ Ալեքսանի Թունյանին:
2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 75 030 (յոթանասունհինգ հազար երեսուն) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |