Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 76-րդ, 77-րդ, 78-րդ և 80-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված կարգով՝ հիմք ընդունելով Փամբակ համայնքի հողամասը վարձակալության տրամադրելու մասին «21» Հուլիս 2025 թվականի թիվ 5 արձանագրությունը՝ որոշում եմ
1.Փամբակ համայնքում «21» Հուլիս 2025 թվականին անցկացված վարձակալության մրցույթում հաղթող Սուսաննա Աղասու Հակոբյանին վարձակալությամբ 25 տարի ժամկետով տրամադրել լոտ 5. 06-041-0299-0006 ծածկագրով 0,17115 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, 5-րդ կարգի արոտավայր գործառնական նշանակության հողամաս, մրցույթում առաջարկված առավելագույն գնով՝ տարեկան 3150 ՀՀ դրամով։
2. Սուսաննա Աղասու Հակոբյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3. Հողամասի պետական գրանցման համար անհրաժեշտ ծախսերը իրականացնել Սուսաննա Աղասու Հակոբյանի միջոցների հաշվին: