Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոտոսի 3-ի «Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը սահմանելու մասին» N 920-Ն որոշումով և հիմք ընդունելով Դավիթ Կոստանդյանի 28․07․2025 թվականի դիմումը. որոշում եմ
1.Դավիթ Ստեփանի Կոստանդյանին սեփականության իրավունքով պատկանող, Փամբակ համայնքի Եղեգնուտ բնակավայրում հաշվառված ՖՈՐԴ ՖՈՒՍԻՈՆ 2․0 ԷԿՈԲՈՒՍՏ (FORD FUSION 2.0 ECOBOOST) մակնիշի 36QF360 պետհամարանիշի PS4168D751 ծածկագրով ավտոմեքենայի գույքահարկի գերավճարը՝ 11393 (տասնմեկ հազար երեք հարյուր իննսուներեք) դրամը (հաշվեհամար 900235418036) հաշվանցել Դավիթ Ստեփանի Կոստանդյանին սեփականության իրավունքով պատկանող, Փամբակ համայնքի Եղեգնուտ բնակավայրում հաշվառված ՎԱԶ 210740 (VAZ 210740) մակնիշի 37QD719 պետհամարանիշով PS194F2863 ծածկագրով մեքենայի գույքահարկի հաշվին (հաշվեհամար 900235418036):
2.Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների համշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետին՝ իրականացնել գերավճարի հաշվանցման աշխատանքները։