Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածով, ՀՀ կառավարություն 26.05.2016 N 550-Ն որոշմամբ, հաշվի առնելով Ժորա Արտակի Փիրուզյանին դիմումը, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Տալ համաձայնություն Ժորա Արտակի Փիրուզյանին սեփականության իրավունքով պատկանող 06-023-0249-0002 կադաստրային ծածկագրով 0,07772 հա հողամասին կից գտնվող 06-023-0249-0021 կադաստրային ծածկագրով 0.04363 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով Ժորա Արտակի Փիրուզյանին:
2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 49 200 (քառասունինը հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |