Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․
1. Փամբակ համայնքում սկսել 2026թ-ի մասնակցային բյուջետավորման գործընթաց։
2. 2026թ-ի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով Փամբակ համայնքի 2026թ-ի բյուջեից հատկացնել ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված Փամբակ համայնքին հատկացվելիք գումարի առնվազն 20%-ը։
3. Յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար սահմանել առավելագույն սահմանաչափ՝ 35․000․000 ՀՀ դրամ:
4. Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի:
5. Սահմանել, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների ՀՀ կառավարության 1890-Ն որոշմամբ սահմանված տոկոսի չափով կողմ ձայների դեպքում առաջարկ-նախագիծը համարվում է հաղթած:
6. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար առաջնահերթություն չի սահմանվում՝ առաջարկը պետք է միտված լինի համայնքի սոցիալ տնտեսական զարգացմանը։
7. Համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2026-2028թթ-ի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։
2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանուն:
3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |