Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով, հիմք ընդունելով Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ 15062018-06-0067 վկայականը, սեփականատեր՝ Մերուժ Սարգսի Եսայանի (ծնված՝ 05․12․1938թ ․)դիմումը, «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագծերը. որոշում եմ
1. Փամբակ համայնքի Լեռնապատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող Մերուժ Սարգսի Եսայանին, Անահիտ Մեսրոպի Ահարոնյանին, Էլեն Սպարտակի Եսայանին և Սեդա Սպարտակի Եսայանին բաժնային սեփականության իրավունքվ պատկանող 06-041-0119-0009 կադաստրային ծածկագրով 0,16393 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում առկա շինությունները տարանջատել երկու գույքային միավորների՝ 137,24 ք/մ մակերեսով բնակելի տան և 112,39 ք/մ մակերեսով բնակելի տան` (վերջինիս հետ առկա ինքնակամ կառուցված 1,82 ք/մ մակերեսով բնակելի տան մաս) համաձայն «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից տրված հատակագծերի:
2. 06-041-0119-0009 կադաստրային ծածկագրում առկա տարանջատումից առաջացող 137,24 ք/մ մակերեսով բնակելի տանը տրամադրել Փամբակ համայնք, գյուղ Լեռնապատ, 7-րդ փողոց, 12 բնակելի տուն փոստային հասցե:
3. 06-041-0119-0009 կադաստրային ծածկագրում առկա տարանջատումից առաջացող 114,21 ք/մ մակերեսով բնակելի տանը տրամադրել Փամբակ համայնք, գյուղ Լեռնապատ, 7-րդ փողոց, 12/1 բնակելի տուն փոստային հասցե: