Ղեկավարվելով 07 մայիսի 2002 թվականի «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-դ կետի 1-ին ենթակետով, Փամբակ համայնքի ավագանու 13 փետրվարի 2025 «Փամբակ համայնքի ավագանու 06 ապրիլի 2022 թվականի N 32-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 004-Ա և 13 փետրվարի 2025 թվականի «Փամբակ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 14-ի N 129-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Փամբակ համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 005-Ա որոշումներով, հաշվի առնելով բնակիչների դիմումները, Փամբակ համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի 24 հոկտեմբերի 2025 թվականի թիվ 10 նիստի եզրակացությունը՝ որոշում եմ.
Փամբակ համայնքի 2025 թվականի բյուջեի մաս 10, խումբ 7, դաս 1, հոդված 4712-ով նախատեսված գումարից Քանաքարա Արտուշի Սուքիասյանի և Մանվել Մելսիկի Աբազյանի սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացնել սոցիալական աջակցություն՝ ընդհանուր 40.000 /քառասուն հազար/ ՀՀ դրամի չափով՝ յուրաքանչյուրին բնաիրային փաթեթի ձեռքբերման 2 քարտի տեսքով՝ համաձայն հավելվածի: