Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փամբակ համայնքում 2025թ-ին մասնակցային բյուջետավորման գործընթացում ներկայացված «Գորգագործության/կարպետագործության դասընթացների կազմակերպում՝ շարժական ծառայությունների մատուցման միջոցով» առաջարկ-նախագիծը հաղթահարել է քվեարկության նվազագույն շեմը, համայնքում բնակիչների մասնակցայնությունն ապահովելու նպատակով՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է․ 1․ Փամբակ համայնքի ղեկավարին կից կանանաց և երիտասարդության հարցերով խորհրդակցական մարմնի կողմից ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակում իրականացված «Զարդանախշերի երկխոսություն» ծրագրի շարունակությունն ապահովելու, ինչպես նաև Փամբակ համայնքում 2025թ-ին մասնակցային բյուջետավորման գործընթացում ներկայացված «Գորգագործության / կարպետագործության դասընթացների կազմակերպում՝ շարժական ծառայությունների մատուցման միջոցով» առաջարկ-նախագիծը կյանքի կոչելու նպատակով /քանի որ առաջարկի համար քվեարկել է 138 բնակիչ և այն հաղթահարել է քվեարկության համար սահմանված նվազագուն շեմը/ համայնքի բյուջեից տրամադրել 1000000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |