Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, հաշվի առնելով համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողովի « 12 » ապրիլի 2024 թ-ի թիվ 0454-Ա որոշումը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․
1. Հավանություն տալ մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ hամայնքի բնակիչների կողմից ներկայացված և քվեարկության արդյունքում ընտրված առաջարկներին՝ համաձայն հավելվածի։
2. Առաջարկներն իրականացնել գնումների մասին օրենսդության և այլ նորմատիվային ակտերի պահանջներին համապատասխան։
3. Համայնքի ղեկավարին՝ առաջարկների իրականացման ավարտից հետո ամփոփ հաշվետվություն ներկայացնել ավագանուն։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: