Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածով, ՀՀ կառավարություն 26.05.2016 N 550-Ն որոշմամբ, հաշվի առնելով Լուսինե Սերյոժայի Ոփյանի դիմումը, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Տալ համաձայնություն Լուսինե Սերյոժայի Ոփյանին սեփականության իրավունքով պատկանող 06-023-0604-0006 կադաստրային ծածկագրով 0,3 հա հողամասին կից գտնվող 06-023-0604-0016 կադաստրային ծածկագրով, 0,1030 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասը նախապատվությամբ, ուղղակի վաճառքով Լուսինե Սերյոժայի Ոփյանին օտարելուն:
2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 25 000 (քսան հինգ հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |