Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հաշվի առնելով Արսեն Թեմուրբեկի Մկրտչյանի հայտը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու մասին, ճարտարապետահատակագծային առաջադրանքը` Փամբակ համայնքի ավագանին որոշում է․
1. Արսեն Թեմուրբեկի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող 06-010-0001-0018 կադաստրային ծածկագրով 0,1096 հա բնակավայրերի հողերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, ջերմոց և պարիսպ կառուցելու նպատակով, փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գործառնական նշանակության։
2․ Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: