Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածով, ՀՀ կառավարություն 26.05.2016 N 550-Ն որոշմամբ, հաշվի առնելով Աղասի Արայի Հարությունյանի դիմումը, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.
1. Տալ համաձայնություն Աղասի Արայի Հարությունյանի կողմից վարձակալած Փամբակ համայնքի Արջուտ գյուղի վարչական տարածքում գտնվող 06-019-0107-0378 կադաստրային ծածկագրով 0,7591 հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ գործառնական նշանակության հողամասը գնման նախապատվությամբ, ուղղակի վաճառքով օտարելուն:
2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: