Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածով, ՀՀ կառավարություն 26.05.2016 N 550-Ն որոշմամբ, հաշվի առնելով Սուսաննա Վիգենի Ոսկանյանի դիմումը, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Սուսաննա Վիգենի Ոսկանյանի կողմից վարձակալած Փամբակ համայնքի Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող 06-070-0247-0014 կադաստրային ծածկագրով 0,08003 հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասը գնման նախապատվությամբ, ուղղակի վաճառքով նրան օտարելուն:
2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 13806 (տասներեք հազար ութ հարյուր վեց) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: