Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, «Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հաշվի առնելով Հայկ Արտավազդի Մանասյանի հայտը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու մասին, համայնքի ղեկավարի կողմից տրված նախագծային թույլատրությունը, ճարտարապետահատակագծային առաջադրանքը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է. 1 .Հայկ Արտավազդի Մանասյանին սեփականության իրավունքով պատկանող 06-070-0376-0003 ծածկագրով 0,4638 հա գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության 5-րդ կարգի խոտհարք գործառնական նշանակության հողամասից 0,1 հա հողամասը՝ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման նպատակով, փոխադրել ջրային նպատակային նշանակության ջրային գործառնական նշանակության, իսկ 0,3638 հա հողամասը՝ անասնաշենք կառուցելու նպատակով, փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գործառնական նշանակության:
2 . Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակության իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: |