Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ կետերով, հաշվի առնելով Սեվիլ Ասքանազի Համբարյանի (ծնված՝ 05․05․1955թ․) դիմումը, Բազում գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 02.05.1991թ N 02 որոշումից տրված քաղվածքը, կադաստրային գործում առկա տեխնիկական անձնագիրը «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք. որոշում եմ․
1. Հաստատել Փամբակ համայնքի Բազում գյուղում գտնվող 06-023-0272-0011 կադաստրային ծածկագրով 0,083535 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի։
2․ Օրենքի ուժով ճանաչել Սեվիլ Ասքանազի Համբարյանի (ծնված՝ 05․05․1955թ․) սեփականության իրավունքը 06-023-0272-0011 կադաստրային ծածկագրով 0,08 հա և հատկացվածից ավել 0,003535 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի նկատմամբ։
3. Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: