Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ ՔԿ ԼՄՔՎ Ստեփանավանի քննչական բաժնի թիվ 53-3144-22, ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության թիվ 53-331109-22 և 53/37627-23, ՀՀ ՆԳՆ ՈԼՄՎ Գուգարքի բաժնի 57/19-3178, 57/15-691, 57/15-838, 57/19-1226 և 57/19-1334 գրությունները, Վահագնի գյուղի վարչական ղեկավար Սուրեն Վարդումյանի զեկուցագիրը՝ Վահագնիի վարչական կենտրոնը փայտով ջեռուցելու համար վառելափայտ տրամադրելու մասին, համայնքի բնակիչների դիմումները, համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի 06․09․2023թ-ի թիվ 18 արձանագրությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.
1․ Փամբակ համայնքի վարչական տարածքից ապօրինի մթերված, իրավապահ մարմինների կողմից առգրավված և համայնքին ի տնօրինություն հանձնված ընդհանուր 10․4 խմ վառելափայտը տրամադրել Վահագնիի վարչական կենտրոնին և համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին՝ համաձայն հավելվածի։
2․ Վառելափայտի բաշխման պարտականությունը դնել համայնքի ղեկավարի խորհրդական Սամսոն ՈՒլիխանյանի վրա։