Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌԱԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԵՐԸ ԽՈՏԱՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով «Մար Մոս» ՍՊԸ-ի կողմից 20.12.2024թ-ին տրված «Գույքի շուկայական արժեքի վերաբերյալ եզրակացությունը» այն մասին, որ նշված գույքերը հետագա շահագործման պիտանի չեն, ենթակա են ուտիլիզացիայի և որ վերանորոգման ծախսերը մասամբ հնարավոր չեն, մասամբ՝ անիմաստ, քանի որ շուկայում առկա նմանատիպ գույքերի արժեքները ավելի ցածր են, քան վերանորոգման համար պահանջվող ծախսերը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող ներքոնշյալ գույքերը հետագա շահագործման ոչ պիտանի լինելու պատճառով խոտանելուն։ 

1) Ջերմատաքացուցիչ - Փամբակ համայնք

2) Կուլտիվատոր - Դեբետ բնակավայր

3) Կուլտիվատոր - Արջուտ բնակավայր

4) Կցասայլակ - Արջուտ բնակավայր

5) Գյուղատնտեսական խոտհավաքիչ - Մարգահովիտ բնակավայր

Վերը նշված գույքերը ենթակա են ուտիլիզացիայի։ 

2. Համայնքի ղեկավարին՝ ուտիլիզացիայից ստացված սև մետաղը /1 կգ-ը 45 դրամ ներկայիս շուկայական արժեքով/, որպես ջարդոն վաճառելուց հետո վերոնշյալ գույքերը հանել համայնքի հաշվեկշռից:

3. Սույն որոշում ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՌԱԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(5.05 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner