Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 04
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

01 ապրիլի 2025 թվականի N 04

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

Սույնով Փամբակի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2025 թվականի ապրիլի 01-ից մինչև ապրիլի 16-ը ներառյալ Փամբակ համայնքի բնապահպանական վճարների հաշվին նախատեսվող «Փամբակ համայնքի 2026 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների» ծրագրային առաջարկի՝ հայտի նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:

Շահագրգիռ անձինք կարող են ծանոթանալ Փամբակի համայնքապետարանում, ինչպես նաև Փամբակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված «Փամբակ համայնքի 2026 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների» ծրագրային առաջարկի՝ հայտի նախագծին և դրա վերաբերյալ մինչև 2025 թվականի ապրիլի 16-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.pambak.am), կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (pam-bak@mail.ru), կամ գրավոր ներկայացնել Փամբակի համայնքապետարան, կամ յուրաքանչյուրդ՝ համապատասխան գյուղի վարչական կենտրոն:

2025թ ապրիլի 17-ին` ժամը 11:00-ին, Փամբակի համայնքապետարանում /գ. Փամբակ, 1 փող, 23/ տեղի կունենա բնապահպանական վճարների հաշվին իրականացվող ծրագրային հայտի նախագծի քննարկման հանրային բաց լսումներ:

Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին:

ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ



Կից փաստաթղթեր՝
(21.35 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner