Այսօր: Շաբաթ, 25 Հոկտեմբերի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1088-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հոկտեմբերի 2025 թվականի N 1088-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ կետերով, ՀՀկառավարության 29.04.2021թթիվ 698-Նորոշմամբ հաստատված կարգի 39, 40 և 42-րդ կետերով, , հաշվի առնելով Էդգար Սամվելի Անտինյանի(ծնված 2611.1987թ.)դիմումը, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, Մարգահովիտ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03․04․1991թ-ի թիվ 02 որոշումից քաղվածքը, այն հանգամանքը, որ հողամասը սեփականության սուբյեկտի սխալի հետևանքով համայնքին փոխանցվել և կադաստրային քարտեզում արտացոլվել է որպես այլ հողատեսք, սակայն հողհատկացման ժամանակ այն քաղաքացիներին  հատկացվել է որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս ։ Հողային ֆոնդի սկզբնական ու ընթացիկ հաշվառման նյութերում այն հաշվառված է, որպես բնակավայրերի  բնակելի կառուցապատման հողամաս, հատկացման օրվանից քաղաքացիները այն տնօրինում, տիրապետում, վճարում են հարկերը հատկացված հողամասին համապատասխան և այն փաստացի չի գտնվում համայնքի հողային հաշվեկշռում, հաշվի առնելով այն հանգամանքը , որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ․ որոշում եմ

1.Ուղղման հիմքով հաստատել՝ 06-070-0331-0023 կադաստրային ծածկագրով 0,10417հա հողամասիսահմանային չափերը համաձայն սույն որոշման հավելված հանդիսացող հատակագծի, փոփոխել իրավունքի սուբյեկտը և հողամասի գործառնական նշանակությունը, որպես քաղաքացու սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս։ 0,1 հա և  հատկացվածից ավելի 0,00417հա հողամասի նկատմամբ օրենքի ուժով ճանաչել Էդգար Սամվելի Անտինյանի (ծնված 2611.1987թ.), Էդիկ Սամվելի Անտինյանի (ծնված 24.12.1989թ), Անահիտ Օնիկի Կոծինյանի (ծնված 30.07.1967թ)համատեղ սեփականության իրավունքը։

2Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner