Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հաշվի առնելով Սևակ Սամվելի Անանյանի հայտը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է․
1. Սամվել Սուրենի Անանյանին, Էլինա Սիրեկանի Հովհաննիսյանին, Սևակ Սամվելի Անանյանին և Անժելա Սամվելի Անանյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 06-070-0334-0006 ծածկագրով 0,5567 հա գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասը ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման նպատակով փոխադրել ջրային նպատակային նշանակության, ջրային հողերի գործառնական նշանակության։
2․ Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակության իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: