Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է. Փամբակ համայնքի ավագանու 21 մարտի 2024թ-ի «Փամբակ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից վարձակալության իրավունքներով տրամադրելուն համաձայնություն տալու, մեկնարկային գները ևմրցույթի պայմանները հաստատելու մասին» ավագանու թիվ 019-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1․ Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «06-059-0354-0001 կադաստրային ծածկագրից» բառակապակցությունը փոխարինել «06-059-0354-0011 կադաստրային ծածկագրով» բառակապակցությամբ։
2․ Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «06-059-0350-0001 կադաստրային ծածկագրից» բառակապակցությունը փոխարինել «06-059-0350-0002 կադաստրային ծածկագրով» բառակապակցությամբ։ |