Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, համաձայն 02.02.2022թ-ի թիվ 08-Լ որոշմամբ հաստատված Փամբակ համայնքի ավագանու կանոնակարգի 13-րդ գլխի, հիմք ընդունելով Մարգահովիտ գյուղի վարչական ղեկավար Վահրամ Դանիելյանի զեկուցագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի Մարգահովիտ գյուղի զարգացման գործում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և մշտապես ներդրած ավանդի համար Արթուր Նարիմանի Բեկչյանին շնորհել «Փամբակ համայնքի պատվավոր քաղաքացու» կոչում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |