Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետերով, «Տեղական Ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով «Վոլիոս նախագծային ինստիտուտի» ՓԲԸ-ի 29․05․2025թ-ի ՎՆ-090 գրությունը, ՀՀ կառավարության 19․11․2014թ․-ի 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 11.07.2025թ-ին անցկացված հանրային լսումների արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը և տեսաձայնագրությունը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է․
1. Տալ նախնական համաձայնություն /կամ անհամաձայնություն/ «ՀԷՑ» ՓԲԸ Ներդրումային ծրագրի շրջանակներում «110/35/10ԿՎ «Ստեփանավան» և «Տաշիր» ենթակայանների 2-րդ սնուցումների ապահովումը նոր կառուցվող 110ԿՎ «Ստեփանավան-2» օդային գծով» նախագիծը շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման աշխատանքներին։ Փամբակ համայնքի տարածքով վերոգրյալ օդային գիծը անցնում է 11 կմ (որից 4,7կմ անցնում է գոյություն ունեցող հենարաններով, իսկ 6,3կմ-ն անցնում է նոր տեղադրվող հենարաններով)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդ օրը։