Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ 42-րդ, 43-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ կետերով, հաշվի առնելով Արտիկ Հարությունի Աղաջանյանի (ծնված` 10․02․1968թ. ) դիմումը, «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, Եղեգնուտ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 20.02.1991թ. թիվ 01 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, այն հանգամանքը որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, և այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, կառուցված չէ քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ
1.Հաստատել Փամբակ գյուղ Եղեգնուտ բնակավայրում գտնվող 06-036-0016-0001 կադաստրային ծածկագրով 0,09923 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա կառուցված անասնաշենքի չափերը համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
2. 06-036-0016-0001 ծածկագրով 0,09923 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա առկա 50,7 ք/մ ներքին չափերով անասնաշենքի նկատմամբ վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Արտիկ Հարությունի Աղաջանյանի (ծնված` 10․02․1968թ.) սեփականության իրավունքը:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի միասնական ստորաբաժանումում: