Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հաշվի առնելով Էդգար Աշոտի Ասատրյանի հայտը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին, համայնքի ղեկավարի կողմից տրված նախագծային թույլատրությունը, ճարտարապետահատակագծային առաջադրանքը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․ 1. Էդգար Աշոտի Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող 06-023-0250-0023 կադաստրային ծածկագրով 0,96758 հա գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության 3-րդ կարգի վարելահող գործառնական նշանակության հողամասը թռչնաբուծական ֆաբրիկա կառուցելու նպատակով փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գործառնական նշանակության։
2․ Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: |