Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ, ԱՃՈՒՐԴԻ ՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով, «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով,ՀՀ կառավարության 12.04.2001 թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից կատարված հողամասի գնահատումը, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը` Փամբակ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդ վաճառքով օտարելուն:

Աճուրդ-վաճառքով օտարվում է.

1) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Բազում բնակավայրի 06-023-0032-0006 ծածկագրով 0,09344 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 2300000 /երկու միլիոն երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ: Աճուրդի լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:

2. Կառուցապատման իրավունքով, 50 տարի ժամկետով տրամադրվում է ընդհանուր օգտագործման հողամաս․

1) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի 06-070-0355-0053 ծածկագրով 3,030419 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Հողամասի տարեկան կառուցապատման վճարի մեկնարկային գինը սահմանել 300000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ։ Կառուցապատման մրցույթի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:

3․ Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 13 փետրվարի 2025թվականի N 012-Ա որոշուման 1-ին կետը։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner