Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածով, ՀՀ կառավարություն 26.05.2016 N 550-Ն որոշմամբ, հաշվի առնելով Օնիկ Օնիկի Պեպանյանի դիմումը, վարձակալության իրավունքի վկայականը, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.
1. Տալ համաձայնություն Օնիկ Օնիկի Պեպանյանին վարձակալության իրավունքով պատկանող Փամբակ համայնքի Ազնվաձոր բնակավայրի 06-010-0112-0014 կադաստրային ծածկագրով 0,8019 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, 3-րդ կարգի հնդավոր գործառնական նշանակության հողամասը նախապատվությամբ՝ ուղղակի վաճառքով օտարելուն: Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 2 401 700 (երկու մլն․ չորս հարյուր մեկ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ:
2. Տալ համաձայնություն Օնիկ Օնիկի Պեպանյանին վարձակալության իրավունքով պատկանող Փմբակ համայնքի Ազնվաձոր բնակավայրի 06-010-0203-0003 կադաստրային ծածկագրով 1,28307 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը նախապատվությամբ՝ ուղղակի վաճառքով օտարելուն: Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 257 000 (երկու հարյուր հիսունյոթ հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: