Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հաշվի առնելով Միքաել Ալբերտի Միքաելյանի հայտը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է․
1. Միքաել Ալբերտի Միքաելյանին սեփականության իրավունքով պատկանող 06-103-0136-0007 ծածկագրով 0,053406 հա գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասը սպանդանոց կառուցելու նպատակով փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գործառնական նշանակության։
2․ Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակության իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: