Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածով, ՀՀ կառավարություն 26.05.2016 N 550-Ն որոշմամբ, հաշվի առնելով Գուրգեն Խաչատուրի Նիկողոսյանի դիմումը, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.
1. Տալ համաձայնություն Գուրգեն Խաչատուրի Նիկողոսյանին սեփականության իրավունքով պատկանող 06-023-0234-0056 կադաստրային ծածկագրով 0,004313 հա հողամասին կից գտնվող 06-023-0234-0072 կադաստրային ծածկագրով, 0,000924 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նախապատվությամբ, ուղղակի վաճառքով Գուրգեն Խաչատուրի Նիկողոսյանին օտարելուն:
2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով' 4760 (չորս հազար յոթ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: