Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ կետերով, հաշվի առնելով Սարգիս Փաշիկի Զարգարյանի (ծնված՝ 26․06․1974թ․) դիմումը, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, Լեռնապատ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 17.03.1991թ. թիվ 2 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, շինությունները կառուցված չեն և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ որոշում եմ
1.Հաստատել Փամբակ համայնքի Լեռնապատ գյուղի 10-րդ փողոց, 50/3 անասնաշենք հասցեում գտնվող 06-041-0144-0003 կադաստրային ծածկագրով 0,13679 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և հողամասի վրա առկա շինությունների չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
2.Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Սարգիս Փաշիկի Զարգարյանի (ծնված՝ 26․06․1974թ․) սեփականության իրավունքը 06-041-0144-0003 կադաստրային ծածկագրով 0,13679 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և հողամասի վրա գտնվող՝ մինչև 2001 թ-ը կառուցված 102 ք/մ ընդհանուր մակերեսով անասնաշենքի նկատմամբ։
3․Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: