Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ կետերով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով, հաշվի առնելով Սեյրան Սերյոժայի Միկինյանի (ծնված 24․11․1952թ․) դիմումը, «ՏԱՐՈՆ ՍԵՐՈԲՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, Լեռնապատ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 17.03.1991թ. թիվ 2 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, շինությունները կառուցված չեն և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ որոշում եմ
1. Հաստատել Փամբակ համայնք, գյուղ Լեռնապատ 20-րդ փողոց, 16 բնակելի տուն հասցեում գտնվող 06-041-0149-0010 կադաստրային ծածկագրով 0,1353 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասի վրա առկա շինությյան չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
2. Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Սեյրան Սերյոժայի Միկինյանի (ծնված 24․11․1952թ․) սեփականության իրավունքը 06-041-0149-0010 կադաստրային ծածկագրով 0,13 հա և հատկացվածից ավելի 0,0053 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասի վրա գտնվող՝ մինչև 2001 թ-ը կառուցված 38 ք/մ ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ։
3․ Անշարժ գույքին տրամադրել Փամբակ համայնք, գյուղ Լեռնապատ, 20-րդ փողոց, 16 բնակելի տուն փոստային հասցե։
4․ Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: