Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով, «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 12.04.2001 թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը` Փամբակ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելուն:
2. Վարձակալության իրավունքով, գյուղ․ գործունեություն ծավալելու նպատակով 25 տարի ժամկետներով տրամադրվում Է համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի 06-070-0407-0085 ծածկագրով 0,57916 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք 5-րդ կարգի գործառնական նշանակության հողամաս: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 10000 (տաս հազար) ՀՀ դրամ։
3․ Վարձակալության լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: |