Ղեկավարվելով «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․
1. Թույլատրել ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական համակարգում բացել արտաբյուջետային հաշիվ՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ, GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի 3-րդ բաղադրիչի շրջանակներում Համայնքային զարգացման Ծրագրի իրականացման նպատակով:
2. Ծրագրի ավարտից հետո արտաբյուջետային հաշվում խնայված /չօգտագործված/ գումարը հետ ուղղել համայնքի բյուջե։ |