Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի դրույթներով, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2025թ-ի հոկտեմբերի 24-ի թիվ 11 արտահերթ նիստի օրակարգը:
ՕՐԱԿԱՐԳ
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2025թ-ի հոկտեմբերի 24-ի թիվ 11 արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին։
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին։
3. Փամբակ hամայնքի Վահագնաձոր բնակավայրի տարածքում փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման և շահագործման աշխատանքներին համաձայնություն կամ անհամաձայնություն տրամադրելու մասին։
4․ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին։
5․ Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու, մեկնարկային գինը և մրցույթի պայմանները հաստատելու մասին։
6․ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով Արսեն Լենդրուշի Մարտիրոսյանին, Աննա Լենդրուշի Մարտիրոսյանին, Վարդիշաղ Իշխանի Մարտիրոսյանին, Լենդրուշ Պողոսի Մարտիրոսյանին և Էմիլիա Լենդրուշի Կոծինյանին օտարելու մասին։ |