Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․
1. Փամբակ համայնքում սկսել 2025-ի մասնակցային բյուջետավորման գործընթաց։
2. Փամբակ համայնքի 2025թ-ի բյուջեում հատկացնել 10 000 000 ՀՀ դրամ գումար՝ 2025թ-ի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։ Նշված գումարը պլանավորել բյուջեի պահուստային ֆոնդում, մինչև hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը ավագանու հավանության արժանանալը և կոնկրետ ծախսային ուղղվածություն որոշելը։
3. Մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ առաջարկներ ներկայացնելու իրավասություն ունեն՝ 16 տարին լրացած համայնքի բնակիչ հանդիսացող քաղաքացիները, նրանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունները։
4. Համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2024-2026թթ-ի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։
2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը ներկայացնել ավագանու հավանությանը.
3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: