Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է ունեցել բնակավայրերի վարչական ղեկավարներ հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համայնքի զարգացման հնգամյա պլանով նախատեսված տարեկան ծրագրի և տարված աշխատանքների ընթացքին, ինչպես նաև 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքների մեկնարկին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում իրականացվող ընթացիկ աշխատանքները` կրթության և մշակույթի, գյուղատնտեսության և բնապահպանության, տրանսպորտի, համայնքային շենք-շինությունների պաշտպանության, սոցիալական ներդրումների և վարչական տարածքի բարեկարգման ուղղությամբ։
Համայնքի ղեկավարի կողմից պատասխանատու պաշտոնյաներին տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ, առկա խնդիրների լուծման համար սահմանվել ժամանակացույցներ:
|