Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածով, քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Փամբակ համայնքի սեփականության իրավունքը հաստատող` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03072024-06-0058 վկայականը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.
1. Տալ համաձայնություն Լոռու մարզի Փամբակ համայնք Բազում 4-րդ փողոց 35 հասցեում գտնվող` 06-023-0047-0022 կադաստրային ծածկագրով 0,53867 հա բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրատվության պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը փոխանցելուն՝ կրթահամալիր /միջնակարգ դպրոց/ կառուցելու նպատակով:
2. Համայնքի ղեկավարին՝ կազմակերպել Փամբակ համայնք Բազում 4-րդ փողոց 35 հասցեում գտնվող հողամասի նվիրատվության պայմանագրի կնքման գործընթացը: