Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով ՀՀ կառավարության 13.11.2008թ-ի «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը հաստատելու մասին» թիվ 1337-Ն որոշմամբ հաստատված կարգի 9.1 կետը, ՀՀ վարչական դատարանի 26․10․2023թ-ի վճիռը՝ օրինական ուժի մեջ մտած 28․11․2023թ․-ին (վարչական գործ ՎԴ6/0158/05/19), հիմք ընդունելով Մարգո Ռաֆիկի Մելիքսեթյանի ներկայացուցիչ Էլիտա Սպարտակի Մուրադյանի 02.05.2025թ-ի դիմումը և Լեռնապատ բնակավայրի բնակիչների հայտարարությունները, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․ Փամբակ համայնքի Լեռնապատ բնակավայրի բնակիչ Մարգո Ռաֆիկի Մելիքսեթյանի ներկայացուցիչ Էլիտա Սպարտակի Մուրադյանի դիմումը բավարարել․
Հաստատել այն փաստը, որ Վոլոդյա Աղասու Հակոբյանի (այսուհետ՝ հանգուցյալ մահացած 18․09․2018թ., ներկայումս՝ ընտանիքը գլխավորող Մարգո Ռաֆիկի Մելիքսեթյան) ընտանիքը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ ունեցել է բնակելի տուն Լեռնապատ համայնքում /ներկա հասցեն՝ Փամբակ համայնք գ. Լեռնապատ 6 փող. 18/, որը քանդվել է 1988թ-ի երկրաշարժի հետևանքով, իսկ նրա ընտանիքը բաղկացած է եղել 5 անձից․
1. Ինքը՝ Վոլոդյա Աղասու Հակոբյան, մահացած 18․09․2018թ.
2. Կինը՝ Մարգո Ռաֆիկի Մելիքսեթյան, ծնված 25․05․1961թ․
3. Աղջիկը՝ Նաիրա Վոլոդյայի Հակոբյան, ծնված 02․10.1982թ.
4. Տղան՝ Գրիգոր Վոլոդյայի Հակոբյան, ծնված 25․01․1984թ.
5. Աղջիկը՝ Նարինե Վոլոդյայի Հակոբյան, ծնված 23․12․1987թ. |