Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հաշվի առնելով Լյուդվիկ Հրաչի Գևորգյանի հայտը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու մասին, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․
1. Լյուդվիկ Հրաչի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող 06-019-0105-0109 կադաստրային ծածկագրով 0,1007 հա գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության հնդավոր գործառնական նշանակության հողամասը ջերմոցային տնտեսություն հիմնելու նպատակով փոխադրել արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։
2. Լյուդվիկ Հրաչի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող 06-019-0105-0112 կադաստրային ծածկագրով 0,0978 հա գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության հնդավոր գործառնական նշանակության հողամասը ջերմոցային տնտեսություն հիմնելու նպատակով փոխադրել արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։
3․ Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: