Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և աշխատակազմի գլխավոր մասնագետի զեկուցագիրը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է. 1. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Ձորագյուղի Սիրանուշ Հարությունյանի անվան մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել համակարգչային հավաքածու՝ Intel ® Coler CPU i5-3470 CPU @ 3.20GHz RAM 2 GB պարամետրերով և էկրան /մոնիտոր/՝ Philips 203V5L։
2. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Դեբետի Արևիկ մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել համակարգչային հավաքածու՝ HPCHU5-4570 պարամետրով և էկրան /մանիտոր/՝ HPW2072a20ln-led։
3. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Վահագնաձորի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել համակարգչային հավաքածու՝ ntel® Pentium ® CUP G2030 3.00 GHz RAM 4GB պարամետրերով, էկրան /մոնիտոր/՝ LG 22MK400 և տպիչ սարք՝ Ricon sp220 SFNw։
4. Վերը նշված գույքերի պահպանման և շահագործման ծախսերն իրականացնել մանկապարտեզների միջոցներով:
5. ՀՈԱԿ-ներն իրավունք չունեն ամրացված գույքերը կամ դրանց նկատմամբ իրենց իրավունքներն օտարել, գրավ դնել կամ հանձնել անհատույց օգտագործման:
6. Սույն որոշում ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը: |