Այսօր: Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0918-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2025 թվականի N 0918-Ա

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ կետերով,  հաշվի առնելով  Վոլոդյա Սարգսի Մկրտչյանի (ծնված՝ 30․10․1953թ․) լիազորված անձ Արտակ Ժիրիկի Նիկողոսյանի (ծնված՝ 16․11․1982թ․) դիմումը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը,  Բազում գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 02.05.1991թ N 02 որոշումից տրված քաղվածքը,  որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք. որոշում եմ․

1. Հաստատել Փամբակ համայնքի Բազում գյուղի 8-րդ փողոց, 1-ին նրբանցք, 3 հողամաս հասցեում գտնվող 06-023-0054-0003 կադաստրային ծածկագրով 0,04242 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի։

2․ Օրենքի ուժով ճանաչել Վոլոդյա Սարգսի Մկրտչյանի (ծնված՝ 30․10․1953թ․) սեփականության իրավունքը 06-023-0054-0003 կադաստրային ծածկագրով 0,04 հա և հատկացվածից ավել 0,00242 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի  նկատմամբ։

3. Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner