Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով` Փամբակ համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի օրը և ժամը սահմանել 2024 թվականի մայիսի 16-ին, ժամը 14:00-ին:
2. Նիստը կազմակերպել ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու նստավայրում, հասցեն՝ գ․ Փամբակ, 1-ին փողոց, 23 շենք։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |